Հրդեհ Արմավիրում
Հունվարի 9-ին` ժամը 23:12-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Զվարթնոց թաղամասի թիվ 4 շենքի մոտակայքում այրվում է կրպակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկանում ենք Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջից,հՀրդեհը մեկուսացվել է ժամը 23:20-ին, մարվել՝ 23:31-ին:
Պարզվել է, որ թիվ 4 շենքի բակում այրվել է Ա. Հ.ին պատկանող թիվ 5դ տաղավարի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 8 քմ) և թղթի թափոններ (մոտ 5 քմ):
