Հրդեհ ավտոմեքենայում
Դեկտեմբերի 27-ին` ժամը 00:37-ին Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 69 շենքի բակում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:44-ին, մարվել՝ 00:53-ին: Այրվել է «Դեու Մատիս» մակնիշի 18 ՕՏ 567 պետհամարանիշով ավտոմեքենայի բեռնախցիկը և շարժիչի հատվածը:
