Հրդեհ է բռնկվել կահույքի արտադրամասում
Հունվարի 9-ին՝ ժամը 06:59-ին, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Դսեղ գյուղի սկզբնամասում գտնվող կահույքի արտադրամասում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:28-ին:
Նախնական տվյալներով այրվում է արտադրամաս (մոտ 100 քմ). տուժածներ չկան:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
