Հրդեհ է բռնկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության մաս կազմող Հին Դամասկոսի շուկայում
Սիրիացի հրշեջները փորձում են մարել Հին Դամասկոսի շուկայում բռնկված կրակը, որը տասնյակ խանութներ է բռնկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության մաս կազմող տարածքում:
Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը` ընդգծելով, որ շուկան գտնվում է աշխարհի հնագույն քաղաքներից մեկի հանրահայտ Ալ-Համիդիե արևելյան շուկայի հարևանությամբ:
