Հրդեհ` Գյումրի քաղաքում
Օգոստոսի 20-ին, ժամը 18.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի նախկին Տաքսամատորային պարկի տարածքում, տեղեկացնում են ՀՀՏԿԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը, վեց մարտական հաշվարկ և քաղաքապետարանի 3 ջրցան ավտոմեքենաներ:
Տաքսամատորային պարկի պահեստում (մոտ 600 քմ) այրվում են 3 ավտոմեքենաներ և շինարարական իրեր: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
