Հրդեհ Գյումրի քաղաքում
Մարտի 14-ին, ժամը 13.05-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում՝ գարեջրի գործարանի մոտակայքում, այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևանյան խճուղու տներից մեկի բակում այրվում է ավտոտնակ և խոտածածկույթ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.32-ին, մարվել՝ 14.14-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոտնակը (20 քմ) և չոր խոտածածկույթ (մոտ 400 քմ):
