Հրդեհ Հրազդանի կիրճում` բարդության «ԲԻՍ 1» աստիճան
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն նախօրեին ժամը 19.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում` Մալականի այգու մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Փրկարար ծառայության հաղորդմամբ, հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.55-ին, մարվել` 21.43-ին: Հրազդանի կիրճում այրվել է 5 հա բուսածածկույթ և Քեռու փողոցի տներից մեկին կից խորդանոցը (27 քմ ):
Ժամը 22.00-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում, կրկին հրդեհ է բռնկվել;
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.35-ին, մարվել՝ 23.35-ին: Այրվել է 1500 քմ խոտածածկույթ:
