Հրդեհ Նալբանդյան փողոցում
Օգոստոսի 7-ին, ժամը 05.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 հասցեում այրվում է զրուցարան-տաղավար:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ա. Գ.-ին պատկանող կրպակի մոտակայքում այրվել է երկու սառնարան, մոտակա ավտոտնակում՝ մեքենայի պահեստամասեր և պլաստմասե իրեր՝ 5 քմ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.30-ին, մարվել՝ 06.39-ին:
