Հրդեհ` «Նոր տուն» ռեստորանի մոտակայքում
Հունվարի 1-ին, ժամը 21.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցում` «Նոր տուն» ռեստորանի մոտակայքում, այրվում է կրպակ: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.28-ին:
