Հրդեհ Նուբարաշենում
Հունվարի 14-ին ժամը 23.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի խճուղու թիվ 4 շենքի 5-րդ հարկում այրվում է բնակարան:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Վ. Խ.-ին պատկանող թիվ 40 բնակարանի ննջասենյակում այրվել է բազմոց, գույքը` մասամբ և ջերմահարվել են պատերը` 20 քմ:
Բնակիչներ Վ.Խ-ին (ծնվ.1945թ.) և Լ. Ս.-ին (ծնվ.1960թ.) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
