Հրդեհ պահեստում
Սեպտեմբերի 9-ին, ժամը 17.54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Շիրակի փողոցի թիվ 94 շենքի մոտակա պահեստում:
Դեպքի վայր են մեկնել եր ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշիսյան փողոցի թիվ 94 հասցեում գտնվող «Համբարձում Մաթևոսյան» ԱՁ-ի պահեստային հատվածում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.10-ին, մարվել՝ 18.35-ին:
Այրվել են տնտեսական ապրանքներ (մոտ 180 քմ տարածքում), ջերմահարվել են հաստոցներ և մալուխներ (մոտ 60 քմ տարածքում):
