Հրդեհ Քաղցրաշեն գյուղի տներից մեկի տանիքում
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջի՝ նոյեմբերի 30-ին, ժամը 13.37-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի Գինեգործների 1-ին փողոցի թիվ 1ա տան տանիքում:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է 14.51-ին, մարվել` 15.14-ին:
Այրվել են Չարենցի փողոցի թիվ 1ա տան տանիքը (մոտ 170 քմ), տանը կից անասնագոմի տանիքը (մոտ 30 քմ) և տանիքներում պահեստավորված անասնակեր` մոտ 50 հակ:
