Հրդեհ շենքի տանիքում
Հունվարի 16-ին՝ ժամը 10:25-ին, ահազանգ է ստացվել, որ այրվում է Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արփիկ թաղամասի թիվ 40 շենքի տանիքը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:15-ին, մարվել` 11:35-ին:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջից տեղեկանում ենք, որ այրվել է Վ. Ա.- ի տան տանիքը (մոտ 80 քմ):
