Հրդեհ սննդի կետում
Հունվարի 1-ին, ժամը 11.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում այրվում է սննդի կետ:
ՏԿԱԻՆ-ից տեղեկացանք, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Աճառյան փողոցի թիվ 20/2 հասցեում գտնվող Լ. Գ.-ին պատկանող արագ սննդի սպասարկման կետում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.02-ին, մարվել` 12.13-ին:
Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրեը՝ 10 քմ, նախասրահը (15քմ) և խոհանոցը(10 քմ) ՝ կենցաղային իրերով (25 քմ):
