Հրդեհ Սվերդլով գյուղում
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 03.45-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սվերդլով գյուղում այրվում է պահեստավորված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 10-րդ փողոցի Կ.Պ.-ի թիվ 3 տան բակում՝ ծածկի տակ, այրվում է 1000 հակ պահեստավորված անասնակեր և Վ. Մ.-ին պատկանող մոտակա փայտե չբնակեցված շինության տանիքը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.30-ին: Հրդեհի հետևանքով Կ.Պ.-ին պատկանող հավաբնում ծխախեղդ է եղել 10 հավ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
