Հրդեհ Սյունիքի մարզում
Հունվարի 12-ին, ժամը 13.34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զ. Անդրանիկի փողոցի թիվ 36 շենքի օդածխատարում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.52-ին, մարվել` 13.56-ին:
Շենքի 15 մետր երկարությամբ ծխատարում այրվել է մրի շերտ:
