Հրդեհ տան տանիքում
Դեկտեմբերի 16-ին, ժամը 10.59-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում` գազալցակայանի մոտակյքում, տան տանիք է այրվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.11-ին, մարվել` 11.21-ին:
Այրվել են 34-րդ փողոցի թիվ 1/2 տան (սեփականատեր` Գ. Բ.) տան տանիքի փայտյա կառուցատարրերը (5 քմ), ջրի բաքը (400 լ. ) և ջրի պոմպը:
