Հրդեհ տանը
Դեկտեմբերի 11-ին, ժամը 13.14-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի թիվ 18 տանը: Այրվել է Ս. Մ.-ի տան հյուրասենյակի առաստաղի (բաղդատ) մոտ 2 քմ հատվածը:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են քանդման աշխատանքներ:
