Հրդեհ Վայոց ձորի մարզում
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14.45-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի գերեզմանատան մոտակայքում` տներից մեկի տանիքում, այրվում է կուտակված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջերմուկի խճուղու 1-ին նրբանցքի տներից մեկի բակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.06-ին, մարվել` 15.26-ին: Այրվել է 100 հակ անասնակեր:
