Հրդեհի արդյունքում քաղաքացու մահվան դեպքով քննություն է կատարվում
Հունվարի 16-ին՝ ժամը 16:30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Մամիկոնյան փողոցի թիվ 5 հասցեում տուն է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, անհայտ պայմաններում հրդեհվել է 1932 թ. ծնված Զավեն Հովսեփյանի տունը, ինչի հետևանքով վերջինս այրվածքներ է ստացել և մահացել: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության պաշտոնական կայք-էջից:
Հրդեհը մարվել է ժամը 17:27-ին` 2 մարտական հաշվարկի ուժերով:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
