Հրդեհից մահացած կնոջը չեն ընդունել հոգեբուժարան
«Պետության կողմից անուշադրության մատնված կին էր, հոգեկան խնդիրներ ուներ, ու միայնակ իր համար ապրում էր: Էնքան տարօրինակ բաներ ուներ, բայց միևնոյն ժամանակ էնքան լավն էր, միևնույն ժամանակ էնքան բարի, չեք պատկերացնի: Ասում էր խոսում էր, անիմաստ բաների մասին, բա որ սկսում էր իր երիտարսադությունից պատմել, թե որքան գեղեցիկ ու խելացի է եղել»,-Fnews.am-ի հետ զրույցում ասաց 80-ամյա տիկնոջ հարևանուհին տիկին Մելանյան: Նա տեղեկացրեց, որ կինը ձմռանը տանը փայտ էր վառում, կրակ անում, ըստ երևույթին դա է եղել պատճառը, որ հրդեհ է բռնկվել: Տեղեկացնենք, որ նոյեմբերի 23-ին, ժամը 10.56-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Արեշ 9-րդ փողոցի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.29-ին, մարվել՝ 11.42-ին: Տներից մեկի ննջասենյակում հայտնաբերվել է 1931 թ. ծնված Եկատերինա Նիկողոսյան դին:
«Առանց մեկին վնաս տալու ինքը մահացավ, բայց իր համար շատ դաժան մահ էր, ճիշտ է, երեխաները նրանցի վախենում էին, բայց դա կապ չուներ, մենք նրան ընդունում էինք այնպիսին, ինչպիսին կար. իր տարօրինակություններով հանդերձ: Երեկոյան ժամերին տանից ամուկ էր լսվում. խոսում էր, գոռում, ինչ անենք մեր տիկին Եկատերինան էր, կամ ինչպես ինքն էր սիրում ասել թագուհի Եկատերինան, իրեն մեկ մեկ պատկերացնում էր այդ թագուհու դերում, մի խոսքով մեր թագուհին Եկատերինա տատկիը այսօր մահացավ»: 84-ամյա կինը երկու երեխաների մայրը է. աղջիկը Հայաստանում չէ, իսկ որդին 3 երեխաների հայր էր, նրանցից մի քանի տուն այն կողմ են ապրում:
