Հրդեհվել է տան տանիքը
Դեկտեմբերի 15-ին` ժամը 19.20-ին, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 10 տան տանիքից ծուխ է դուրս գալիս:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:41-ին, մարվել` 19:50-ին:
Այրվել է Գ. Ա.-ին պատկանող տան տանիքից մոտ 20 քմ մակերեսով հատված:
