Հրդեհվել են գազի բալոններ
Հուլիսի 5-ին, ժամը 21.31-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Բանդիվան գյուղ թիվ 3 փողոցի տներից մեկի խոհանոցում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով, որից հետո բալոնը դուրս են գցել պատուհանից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.43-ին, մարվել՝ 21.50-ին: Գ. Դ.-ի տան բակում այրվել է գազի բալոն (3 կգ) և փայտ (0.2 խմ):
***
Հուլիսի 5-ին, ժամը 12.30-ին տեղեկություն է ստացվել, որ այրվում է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Ձախափնյա 1 Ա թաղամասի տներից մեկի գազի բալոնը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.30-ին, մարվել՝ 12.31-ին: Այրվել է գազի բալոնը ամբողջությամբ (5 լ):
