Հրդեհը մարելուց հետո տան շքամուտքում հայտնաբերվել է 84-ամյա քաղաքացու դի
Հունվարի 16-ին՝ ժամը 16:05-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մամիկոնյան փողոցի թիվ 5 տունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:45-ին:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջի տեղեկացմամբ՝ տան շքամուտքում հայտնաբերվել է 1931թ. ծնված Զ. Հ.-ի ծխահարված դին:
