Հրկիզված 7 մեքենաների գործի նոր մանրամասներ
Shabat.am-ի լրագրողը զրուցեց Երևանի Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի հետ, վերջինս տեղեկացրեց. Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ «Նախախորհրդարանի» անդամների ավտոմեքենաների հրկիզումների դեպքերի առթիվ հարուցված 7 գործերը վարչական շրջանների քննչական մարմիններից տեղափոխվել ու կենտրոնացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն:
Մանրամասներ չեն հրապարակվում, որպեսզի չխոչընդոտվի ոստիկանության հետագա որոնողական քայլերը:
Հիշեցնենք, որ հրկիզումները տեղի են ունեցել նոյեմբերի 27-ի գիշերը` Երևանի տարբեր վարչական շրջանների տարածքում: Դեպքերի առթիվ Երևանի Էրեբունի, Շենգավիթ և Կենտրոն և Նորք-Մարաշ քննչական բաժիններում քրեական գործեր էին հարուցվել:
