Հռոմի պապի դեմ փորձել են մահափորձ կատարել
ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դեմ փորձել են մահափորձ կատարել: Սակայն ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները կանխել են մահափորձը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Մայքլ Մաքքոլը։ Մաքքոլն ասել է, որ Հռոմի պապը շատ զգացմունքային մարդ է, ով սիրում է շփվել մարդկանց հետ, փոխանցում է Корреспондент-ը։ «Եվ դա լուրջ սպառնալիք է նրա անվտանգությանը։ Կարծում եմ՝ մենք բոլորս զգոնություն կցուցաբերենք, որպեսզի պաշտպանենք նրան ԱՄՆ այցի ընթացքում»,- ասել է կոնգրեսականը։
