Հռոմի Պապն այցելել է Կուբա
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այցելել է Կուբա՝ անձամբ տեսնելու ԱՄՆ-ի և Կուբայի միջև հարաբերություններում փոփոխությունները: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Իր այցի շրջանակներում Ֆրանցիսկոս Պապը մայրաքաղաքում և Կուբայի արևելքում կմատուցի պատարագ, ինչպես նաև կհանդիպի երկրի ղեկավար Ռաուլ Կաստրոյի հետ: Հռոմի Պապին ուղեկցել են Վատիկանի պետքարտուղար Պյետրո Պարոլինը և պետությունների հետ հարաբերությունների հարցով քարտուղար արքեպիսկոպոս Ռիչարդ Գալահերը: Հռոմի Պապը Կուբայում կմնա մինչև սեպտեմբերի 22-ը:
