Հռոմի պապը ցավակցել է Պուտինին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ցավակցություն է հայտնել ռուսական ինքնաթիռի ուղևորների ողբերգական մահվան կապակցությամբ, որը կործանվել է Եգիպտոսում:
Կիրակի օրը Սուրբ գահը հայտնել է, որ Հռոմեական կաթոլիկ եկեղեցու անունից Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պյետրո Պարոլին ցավակցական հեռագիր է ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Հեռագրում Ֆրանցիսկոսը ցավակցություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարին և ռուս ժողովրդին: Քահանայապետը վստահեցրել է, որ «կաղոթի բոլոր զոհվածների և նրանց համար, ովքեր ողբում են նրանց մահը»: Նա նաև Աստծուն խնդրել է «ուժ և խաղաղություն պարգևել» Ռուսաստանին և բոլոր նրանց, ովքեր ներկա պահին աշխատում են ինքնաթիռի կործանման վայրում:
