Հրշեջ-փրկարարները բացել են փակ դուռը
Հունվարի 28-ին, ժամը 12.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 47 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
*** Հունվարի 28-ին, ժամը 12.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 1ա շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
