HSBC բանկը դադարեցնում է իր գործունեությունը Թուրքիայում
Ermenihaber.am-ի տեղեկացմամբ՝ HSBC բանկը, որը հանդիսանում է աշխարհի ամենախոշոր բանկերից մեկը, որոշել է դադարեցնել ծառայությունների մատուցումը Թուրքիայում և վաճառքի է հանել այդ երկրի մասնաճյուղը:
Բանկի Թուրքիայի մասնաճյուղի ղեկավարության կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է, որ ծառայությունների մատուցումը կշարունակվի մինչև վաճառքի իրականացումը:
Թուրքական «Milliyet» թերթի կայքի հաղորդմամբ` 2014 թվականի դրությամբ HSBC բանկը Թուրքիայում ծառայություն էր մատուցում մասնաճյուղային 298 գրասենյակներով:
Բանկը, որի կենտրոնը գտնվում է Լոնդոնում, ծառայություն է մատուցում աշխարհի 73 երկրներում ավելի քան 6.100 գրասենյակների միջոցով:
Բանկի այս քայլը պայմանավորված է ծախսերը կրճատելու անհրաժեշտությամբ, որն հարկավոր է ֆինանսական կայունությունը պահպանելու համար:
Նշվում է նաև, որ HSBC Turkiye-ով հետաքրքրված է չինական ICBC բանկը:
