Հուլիսի 4-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Այսօր կառավարության նիստին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը ներկայացրել է հուլիսի 4-ին, ժամը 10-ին արտահերթ Ազգային ժողովի նիստ գումարելու որոշման նախագիծը:
Օրակարգում լինելու է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը և նախաձեռնողի ներկայացուցիչ է նշանակվել Ամալյա Ենգոյանը:
