Հունվարի 1-ից 15- ը մայրաքաղաքում ծնվել է 956 երեխա
Հունվարի 1-ից 15-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 32 310 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 10 974 կանչ. հիվանդանոց է տեղափոխվել 1946 քաղաքացի:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները, թունավորման դեպքերը և տարաբնույթ վնասվածքները:
Հունվարի 1-ից 15-ը մայրաքաղաքում ծնվել է 956 երեխա` 487 տղա և 469 աղջիկ:
