Հունվարին մահացած 26-ամյա Արաքսյայի նորածին որդուն վիրահատել են
Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հունվարի 13-ին մահացած 26-ամյա Արաքսյա Դանիելյանի որդին, որ կեսարյան հատումով լույս աշխարհ էր եկել, շուտով դուրս կգրվի հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ին հայտնեց փոքրիկի հայրը:
Երեխայի՝ Ռուբենի մոտ առողջական խնդիրներ են առաջացել, նրան վիրահատել են, այդ պատճառով հիվանդանոցից դուրս գրումը մի փոքր ձգձգվել է: Նրա վիճակը, բարեբախտաբար, այժմ լավ է:
Հիշեցնենք, որ փոքրիկը լույս աշխարհ էր եկել դեկտեմբերի 31-ին կեսարյան հատումով: Արաքսյան մահանալուց առաջ ամուսնուն խնդրել էր որդուն իր հոր անունով`Ռուբեն կոչել:
Մանրամասն` news.am
