Հուսով եմ՝ հինգ տարի հետո ավելի բարձր տրամադրությամբ կգնամ նոր ընտրությունների․ Շարմազանով
ԱԺ փոխնախագահի թեկնածու, Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցին ասաց, թե եկել են ԱԺ ժողովրդի հոգսերը լուծելու ակնկալիքով:
«Եկել եմ շատ բարձր տրամադրությամբ: Ես անուղղելի լավատես եմ և հուսով եմ, որ հինգ տարի հետո ավելի բարձր տրամադրությամբ կգնամ նոր ընտրությունների»,-ասաց նա:
