Հուսով ենք, որ ԱՄՆ-ի նոր նախագահը կլինի հետևողական և պայմանավորվելու ընդունակ. Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ակնկալում է, որ ԱՄՆ նոր նախագահի հետ հնարավոր կլինի պայմանավորվել, և նա կլինի ավելի հետևողական գործընկեր,ՌԻԱ նովոստի գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է Սերգեյ Լավրովը
Նրա խոսքով` ում էլ ամերիկացիները ընտրեն, «միևնույն է, նա կլինի մեր գործընկերը ԱՄՆ-ում»: «Հուսով ենք, որ գործընկերը կլինի հետևողական և պայմանավորվելու ընդունակ, որ նա առանց մեզ չլուծվող շատ միջազգային խնդիրներում մեզ հետ համագործակցության ձգտումը չի համատեղի մեզ որպես գլխավոր սպառնալիք ներկայացնելու ձգտումով, միջազգային ֆինանսական, տարադրամային համակարգերին մեր մասնակցության արգելքի ստեղծմամբ և մյուս երկրներին ԱՄՆ-ի պես հետևելու հակառուսական կուրսին հրահրելով: »,- ասել է Լավրովը:
