Հղիները համոզեցին կառավարությանը
Կառավարության այսօրվա Նիստից հետո, լրագրողների հետ զրույցում Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն տեղեկացրել է լրագրողներին, որ քննարկվել է վիճահարույց մայրության նպաստների կամ ժամանակավոր անաշխատունակության նպաստների հարցը:
Կառավարությունը ներկայացրել է օրենքի փոփոխության նոր առաջարկ,։ Համաձայն որի, օրենքով նախատեսված նպաստը աշխատող հղիների համար մնացել է նույնը` հարյուր տոկոս:
Նվազագույն աշխատավարձի 75 տոկոսի չափով նպաստ կստանան նաեւ չաշխատող հղիները: Մինչև մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստացող մայրերը հարյուր տոկոսով են ստանալու նպաստները, իսկ մեկ միլիոն դրամից ավելի ստացողների համար նախատեսվում է տարբերակված մոտեցում ցուցաբերել, հարցը դեռ քննարկվում է, նպաստի մի մասը նախատեսվում է թողնել գործատուի փոխհատուցմանը:
