Հղիությունն ընդհատվել է ինքնաբեր վիժման հետևանքով, այլ ոչ թե՝ ոստիկանի կողմից հրել-գցելու
Քաղաքացի Անուշ Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, իր նախկին ընկեր, ՀՀ ոստիկանության ծառայող Ժիրայր Խ.-ն մեջքի հատվածից հրել և վայր է գցել իրեն բետոնե սալիկների վրա, ինչի հետևանքով ընդհատվել է իր 6 ամսական հղիությունը:
Ինչպես տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը, նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստացված եզրակացության համաձայն՝ Անուշ Ա.-ի մոտ եղել է 21-22 շաբաթական հղիություն, որն ընդհատվել է ինքնաբեր վիժման հետևանքով:
Դատաբժշկական փորձաքննությամբ՝ Անուշ Ա.-ի մոտ մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Ժիրայր Խ.-ն հերքել է Անուշ Ա.-ին հանդիպելու, նրան հրել-գցելու հանգամանքը:
Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ հատուկ ծառայություն իրականացնող Ժիրայր Խ.-ն հիշյալ օրը՝ նշված ժամանակահատվածում, կատարել է իր ծառայողական պարտականությունները՝ գտնվելով աշխատավայրում:
մանրամասն՝այստեղ:
