ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության հուշագիրը այսօր կստորագրվի
Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց,որ այսօր ստորագրվելու է ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության հուշագիրը՝օրվա երկրորդ կեսին:
Նա չպատասխանեց հարցին՝ արդյոք փաստաթուղթը ծավալո՞ւն է լինելու, թե՞ ոչ՝ հորդորելով սպասել մի քանի ժամ:
«Թողեք հրապարակվի: Ամենայն հավանակնությամբ՝ օրվա երկրորդ կեսին կլինի»:
