Հյուրանոցում կանայք վիճաբանել են, նրանցից մեկը ցանկացել է սպանել մյուսին
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երևանյան հյուրանոց-ռեստորաններից մեկի սենյակում 2 երիտասարդ կանանց միջև վիճաբանություն է ծագել:
Ըստ նրանցից մեկի հայտարարության՝ մյուս կինը ցանկացել է իրեն սպանել:
Պարզվել է, որ 32-ամյա կինը ոտքով հարվածել է նրա մարմնի տարբեր մասին՝ պատճառելով վնասվածքներ:
