Հյուրընկալվել է ու գողացել տատնտիրուհու ոսկյա զարդերն ու հեռուստացույցը
Հունվարի 8-ին՝ ժամը 01:40-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացել, որ Բաբաջանյան փողոցի մի բնակարանից գողություն են կատարել:
Ոստիկանության պաշտոնական կայք-էջից տեղեկանում ենք, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունվարի 7-ի ժամը 19:00-ից մինչև հունվարի 8-ի ժամը 01:00-ն ընկած ժամանակահատվածում տանտիրուհուն հյուրընկալված ծանոթը՝ ոմն Հովիկ, օգտվելով կնոջ քնած լինելու հանգամանքից, բնակարանից գողացել է հեռուստացույց, ոսկյա մատանի և ականջօղեր` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Ձեռնարկվում են միջոցառումներ Հովիկի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
