Հյուսիս-Հարավ մայրուղու նոր հատվածներ է նախապատրաստում Կառավարությունը
ՀՀ Կառավարությունը սահմանել է օտարման նոր գոտի՝ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության շարունակության համար: Այդ որոշումը կայացվել է կառավարության նոյեմբերի 6-ի նիստի ժամանակ: Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի ներկայիս երկգոտի հատվածները ընդլայնվելու են մինչև 4 գոտիների, իսկ ասֆալտապատ մայրուղին փոխարինվելու է բետոնով:
Հանրապետության հյուսիսում մինչև Շիրակի մարզ շարունակվող մայրուղու աշխատանքները կիրականացվեն վարկային ծրագրի երրորդ տրանշով: Աշխատանքներն իրականացվում են առայժմ Երեւան-Արտաշատ եւ Աշտարակ-Թալին սկզբնական հատվածներում:
«Հյուսիս-Հարավ» քառագոտի մայրուղին կկրճատի Իրանից մինև Վրաստանի սահման հասնելու ժամանակը, ինչպես նաեւ ներկայիս 556 կմ հեռավորությունը մինչեւ 500 կմ-ի՝ մի շարք լեռնային հատվածներ ուղղելու եւ ավելի ուղիղները կառուցելու հաշվին (Արարատ քաղաքից մինչեւ Սիսիանի մարզի Նորավան գյուղ՝ Վայոց ձորի մարզով, իսկ այդտեղից՝ մինչև Քաջարան քաղաք): Շինարարության ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 960 մլն դոլար, նախագծի հիմնական դոնորը Զարգացման ասիական բանկն է (շուրջ 500 մլն դոլար):
