«Հյուսիսային հոսք-2» գազատարը կառուցող միակն նավն ուղևորվում է Եգիպտոսի Սուեզ քաղաք
«Գազպրոմ» ընկերությանը պատկանող «Ակադեմիկոս Չերսկի» նավը, որը, ըստ ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի, միակն է, որն ի զորու է ավարտին հասցնել գազատարի կառուցումը, ուղևորվում դեպի Եգիպտոսի Սուեզ նավահանգիստ: Այս մասին վկայում են Vesselfinder-ի տվյալները:
Նախարարի խոսքով՝ նավը պետք է այնտեղ հասնի մարտի 25-ին: Միևնույն ժամանակ, ըստ Marine Traffic-ի տվյալների, «Ակադեմիկոս Չերսկին» գտնվում է հասանելիության գոտուց դուրս, և նավի մասին վերջին տվյալները ստացվել են փետրվարի 26-ին:
Այդ ժամանակ նավի նշանակետը եղել է Կոլոմբո նավահանգիստը։ Shipfinder ծառայությունը նշում է, որ մարտի 1-ի դրությամբ նավը պետք էր ժամաներ Շրի Լանկա:
