Հզոր երկրաշարժը կխլի միլիոնավոր մարդկանց կյանք. բրիտանացի գիտնականներ
Միլիոնավոր մարդիկ կարող են զոհվել հզոր երկրաշարժի հետևանքով, որը կարող է տեղի ունենալ հոկտեմբերի 17-ին: Այսպիսի նախազգուշացմամբ է հանդես եկել Լոնդոնի համալսարանի միջուկային ինժեներ Մեհրան Քեշեն:
Գիտնականի խոսքով, ստորգետնյա հզոր ցնցման հետեւանքով ճեղք կառաջանա Հյուսիսային և Հարավային Ամերիկաների միջև, ամերիկյան և ասիական ափերին փոթորիկների ալիք կմոլեգնի: Այդ աղետին կարող է 40 մլն մարդ զոհ գնալ:
«Մեքսիկան և Մեքսիկական ծոցը կկործանվեն: Հսկայական կորուստներ կկրեն Չինաստանն ու Ճապոնիան, ինչպես նաև Կարիբյան կղզիները»,- հայտարարել է Քեշեն:
Ըստ «Vesti.ru»-ի, հատկանշական է, որ ամբողջ Հյուսիսային Ամերիկայով առաջիկայում ուսումնավարժանքներ են սկսվելու, որոնց ընթացքում ամերիկացիներն ու կանադացիները հզոր երկրաշարժի ժամանակ գործողությունների ծրագիր են մշակելու: Ամերիկյան իշխանությունները ենթադրում են, որ առաջիկա 30 տարիներին Կալիֆորնիայում 99% հավանականությամբ 6.5 կամ ավելի մագնիտուդով երկրաշարժ տեղի կունենա:
