Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների
Ս.թ. սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ բարձրաստիճան սպայակազմը և զորամասերի հրամանատարները «Արիության դասեր» անցկացնելու նպատակով կայցելեն կցագրված ուսումնական հաստատություններ:
Սեպտեմբերի 1-ին` ժամը 08.30-ին, Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը կայցելի Երևանի Պ.Չայկովսկու անվ. միջնակարգ մասնագիտացված դպրոց (Եզնիկ Կողբացու փող., 36 շենք):
