Ի ՞նչ արժե Գագիկ Խաչատրյանի կոստյումը
ԱԺ քառօրյա նիստում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ներկայացնում էր պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը, երբ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց պրն. Խաչատրյանին՝ Սերժ Սարգսյանի հանձնարարականը՝ բռնել խոշորներին։
Հետո նա նշեց. «Ձեր հագի կոստյումն արժե մանկավարժի 4 տարվա աշխատավարձը։ Ի՞նչ զգացողություններ եք ապրում, երբ թվերը բաշխում եք մեծահոգաբար՝ թոշակառուներին 1000 դրամ եք ավելացնում, մյուսին՝ 1100 դրամ, երբ միլիոնավոր դոլարներ եք կուտակել այդ ընթացքում»։
