Ի վերջո ո՞ւմ մեղքով են թունավորվել Եղվարդի մանկապարտեզի երեխաները
Օրերս Եղվարդի մանկապարտեզում մասսայական թունավորման հետեւանքով նոյեմբերի 28-ից հետո հոսպիտալացվել էր 3-6 տարեկան 60-ից ավելի երեխա, որոնց մի մասը տեղափոխվել էր մայրաքաղաք: Սակայն, երեկվա դրությամբ, ինչպես տեղեկացանք ՀՀ ԱՆ լրատվական ծառայությունից. "Եղվարդի Նաիրիի բժշկական կենտրոնում բուժում ստացող 17 երեխա այսօր դուրս է գրվել հիվանդանոցից: Երեւանի "Նորք" ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացած 19 երեխայից 18-ը եւս դուրս է գրվել: Եղվարդի մանկապարտեզում թունավորման հետեւանքով այս պահին հիվանդանոցային բուժում է ստանում 15 հիվանդ, որից 13-ը Եղվարդում: Երեւանի "Նորք" ինֆեկցիոն հիվանդանոցում եւ "Սուրբ Աստվածամայր" բժշկական կենտրոնում շարունակում է բուժվել մեկական երեխա":
Չնայած պաշտոնական հրապարակումներին, համաձան երեխաների մոտ թունավորում է նկատվել, Եղվարդի թիվ մեկ մանկապարտեզի տնօրենը` Մարիետա Մանուկյանը, Criminal.am-ի հետ զրույցում նշեց, որ հետազոտությունները կպարզեն, թե ինչն է իրականում երեխաների հոսպիտալացման պատճառը, իսկ ընդհանուր առմամբ այդ դեպքը նրա համար անակնկալ էր, քանի որ."Դա մեզ համար շատ արտառոց եւ անսպասելի էր մեզ համար: Ես չեմ կարող ասել, թե ինչն է եղել հարուցիչ, չնայած ասում են դիզենտերիան է, բայց ես իսկապես չեմ կարող բացատրել, թե դա ինչից կարող էր լինել: Սերտիֆիկացված ընկերության հետ ենք աշխատում, պայմանագրեր կան, շաբաթը մեկը կամ երեք օրը մեկ սնունդ ենք ստանում թարմ վիճակում, եւ ես չեմ կարող պատկերացնել, թե ինչ պատճառ կարող է լինել: Չէինք էլ պատկերացնի, որ նման բան կարող էր պատահել, առաջին երեխան, որը հոսպիտալացվել է, ինքնազգացողության վատացում է ունեցել նախակրթարանում, վատ է զգացել, նկատվում էր թուլություն եւ սրտխառնոց է ունեցել:
Մանրամասները` սկզբնաղբյուրում:
