«ԻԺ» տիպի հրացան՝ խորդանոցից
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12:30-ին, 1977թ. ծնված Արտակ Մ.-ն ոստիկանության Մալաթիայի բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան:
Ոստիկանության լրատվական ծառայայության տեղեկացմամբ՝ նա հայտնել, որ այն գտել է կնոջ մոր` Լոռու մարզի Բենդիկ գյուղում գտնվող տան խորդանոցում՝ մաքրման աշխատանքներ կատարելիս (հրացանը պատկանել է կնոջ հանգուցյալ հորը):
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
