Իգիթյանին հակադարձել են, բա՞ ասում ես՝ չվճարես էլ, կաշխատեն
Գեղագիտության ազգային կենտրոնը պետական հոգածության կարիք ունի։ Ըստ տնօրեն Լևոն Իգիթյանի՝ վերջին 4 տարիներին կենտրոնը գոյատեւել է մասնավոր ներդրումով։
«Գործը հասել է նրան, որ մեր պաշտոնյաներից մեկը , անցյալ տարի, երբ որ մենք հարց բարձրացրեցինք, որ այս վճարումները, աշխատավարձերը ցածր են, ուղղակի ամոթ է նման դպրոցը էդպես պահելը, քանի որ մենք աշխարհում մրցակիցը չունենք, էդ պաշտոնյան ինձ ասաց՝ պարոն Իգիթյան, դուք միշտ ասում եք, որ նրանք այնքան նվիրյալ են, որ չվճարես էլ, կաշխատեն»,-ասաց նա։
«Այսպիսի մոտեցումը զավեշտի նման մի բան է»,- ընդգծեց նա։
