Իգիթյանը պատերազմ է հայտարարել.
Shabat.am-ը գրում է. «Գեղագիտության ազգային կենտրոն» ՊՓԲԸ գլխավոր տնօրեն Լևոն Իգիթյանը` բարկանալով լրատվամիջոցների երեկվա անդրադարձից որոշել է վճռական քայլերի դիմել. նա «պատերազմ է» հայտարարել «Կերպարվեստ» ստորաբաժանման ուսուցիչ Հրաչ Համբարձումյանի եւ արվեստանոցի սաների դեմ: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական PR կենտրոնը:
Հայտարարությունում նաև ասվում է.
«Այսօր` նոյեմբերի 12-ին, առավոտյան ժամը 11.00-ին նա որոշել է արվեստանոցը մաքրել արվեստի «մնացորդներից» և դրա պաշտպաններից:
Թե ինչպես կզարգանան իրադարձությունները կարելի է միայն ենթադրել, քանի որ Հրաչ Համբարձումյանը եւ կենտրոնի սաները չեն պատրաստվում հանձնվել: Վաղը նրանք հենց արվեստի կենտրոնի մոտ հանդես կգան հանուն արվեստանոցի պաշտպանության ակցիայով` արվեստանոցից դուրս հանելով Իգիթյանի կահույքագործական հաստոցները եւ այրելով իրենց ստեղծագործությունները: Հանուն արվեստի եւ արվեստանոցի ակցիային մասնակցելու են «Կերպարվեստ» ստորաբաժանման բոլոր սաները` ներկայիս եւ արդեն ավարտած: Ակցիայից հետո կենտրոնի սաները նախատեսում են այցելել Հենրիկ Իգիթյանի շիրիմին` հարգանքի տուրք մատուցելու նրան:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
