Իլհամ Ալիևը հուսով է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ԱՄՆ ջանքերը արդյունք կտան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:
Շնորհավորական նամակում Ալիևը կարևորել է երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում Օբամայի դերակատարությունը:
Նա հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր ԱՄՆ-ի ու անձամբ Բարաք Օբամայի գործադրած ջանքերը, որոնք ուղղված են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, արդյունք կտան։
